Իսլամաբադի պահանջով չեղարկվել է ամերիկացի պաշտոնատարի այցը Պակիստան
ԱՄՆ-ի ու Պակիստանի միջև լարվածությունը սրվելով, չեղարկվել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցչի այցը Իսլամաբադ:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` երկուշաբթի օրը, Պակիստանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Իսլամաբադի խնդրանքով, չեղարկվել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ալիս Վելսի այցը Իսլամաբադ: Պակիստանի պաշտոնատարները չեն ցանկանում բանակցել ամերիկացի պաշտոնատարների հետ»:
Աֆղանստանի և Պակիստանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր կողմնորոշումը զայրույթ է պատճառել Պակիստանի ժողովրդին, պաշտոնատարներին ու հեղինակավոր դեմքերին:
ԱՄՆ-ը Պակիստանին ահաբեկչությունը հովանավորող պետություն է ներկայացրել և սպառնացել է, որ եթե Իսլամաբադը չվերացնի իր երկրում ահաբեկիչների հենակները, դադարեցնելու է այդ երկրին ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունները:
Տարածաշրջանի քաղաքական հարցերի փորձագետներն այն համոզման են, որ ԱՄՆ-ը Պակիստանում ու Աֆղանստանում անապահովության ու անկայունության գլխավոր գործոնն է և Աֆղանստանից ամերիկացի բանակայինների հեռանալով, խաղաղությունը կվերահաստատվի այդ երկու երկրում: