Ամերիկյան կոալիցիան շարունակում է Սիրիայի ու Իրաքի խաղաղ բնակչության կոտորածը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71300-Ամերիկյան_կոալիցիան_շարունակում_է_Սիրիայի_ու_Իրաքի_խաղաղ_բնակչության_կոտորածը
ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռների երկուշաբթի օրը Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում իրականացրած ավիահարվածի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 02:58 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիան շարունակում է Սիրիայի ու Իրաքի խաղաղ բնակչության կոտորածը

ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռների երկուշաբթի օրը Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում իրականացրած ավիահարվածի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:

Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 և վիրավորվել  մի քանի խաղաղ բնակիչներ:

Տեղական աղբյուրների հայտարարության համաձայն, ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հարվածել են բնակելի մի շենքի:

Օգոստոսի 29-ին էլ Ռաքքայում ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռների ավիահարվածի հետևանքով զոհվել են 15 խաղաղ քաղաքացիներ:

ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան Սիրիայից բացի, խաղաղ քաղաքացիներին թիրախ է դարձնում նաև Իրաքում:

Իրաքում այդ կոալիցիայի վերջին հարձակման ընթացքում  օգոստոսի 26-ին, Իրաքի հյուսիսային Քերքուք նահանգի Ալ-Հովիջա քաղաքում  զոհվեցին 9 խաղաղ քաղաքացիներ: