Սիոնիստական ռեժիմը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի ու Սիրիայի սահմանի ուղղությամբ
Լիբանանյան աղբյուրները տեղեկացրել են, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Լիբանանում գտնվող «Թել Ալ- Ռաշահե» շրջանի վրա:
«Al Mayadeen» հեռուստաընկերությունը հաղորդել է.«Իսրայելական կործանիչները երեքշաբթի օրը երկու անգամ ռմբակոծել են Լիբանանի ու Սիրիայի միջև գտնվող «Թել Ալ- Ռաշահե»-ի տարածքը:
Ստացված մեկ այլ լուրի համաձայն` իսրայելական լրատվամիջոցները հայտարարել են, որ Իսրայելի ռեժիմը Սիրիայի բռնագրաված Գոլանի բարձունքում Patriot հրթիռով մի անօդաչու թռչող սարք է կործանել:
Սիոնիստները պնդում են,որ այդ ԱԹՍ-ը մտադիր էր Գոլանի գրավյալ բարձունքներից անցնել, սակայն կործանվեց Patriot հրթիռով:
Իսրայելի ռեժիմը նաև կեղծ հայտարարությամբ հանդես գալով ,նշել է,որ կործանված ԱԹՍ-ն Իրանի արտադրածն էր և պատկանում էր Լիբանանի Հեզբոլլահին: