Սիոնիստական ռեժիմը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի ու Սիրիայի սահմանի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72469-Սիոնիստական_ռեժիմը_օդային_հարձակում_է_իրականացրել_Լիբանանի_ու_Սիրիայի_սահմանի_ուղղությամբ
Լիբանանյան աղբյուրները տեղեկացրել են, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Լիբանանում գտնվող «Թել Ալ- Ռաշահե» շրջանի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 15:13 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի ու Սիրիայի սահմանի ուղղությամբ

Լիբանանյան աղբյուրները տեղեկացրել են, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Լիբանանում գտնվող «Թել Ալ- Ռաշահե» շրջանի վրա:

«Al Mayadeen»  հեռուստաընկերությունը հաղորդել է.«Իսրայելական կործանիչները երեքշաբթի օրը  երկու անգամ ռմբակոծել են Լիբանանի ու Սիրիայի միջև գտնվող «Թել  Ալ- Ռաշահե»-ի տարածքը:

Ստացված մեկ այլ լուրի համաձայն` իսրայելական լրատվամիջոցները հայտարարել են, որ Իսրայելի ռեժիմը   Սիրիայի բռնագրաված Գոլանի բարձունքում Patriot հրթիռով մի անօդաչու թռչող սարք է կործանել:

Սիոնիստները պնդում են,որ այդ ԱԹՍ-ը մտադիր էր Գոլանի գրավյալ բարձունքներից անցնել, սակայն  կործանվեց Patriot հրթիռով:

Իսրայելի ռեժիմը նաև կեղծ հայտարարությամբ հանդես գալով ,նշել է,որ կործանված ԱԹՍ-ն  Իրանի արտադրածն  էր և պատկանում էր Լիբանանի Հեզբոլլահին: