Վալիդ Մոալեմ.«Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունն անօրինական է»
Սիրիայի արտգործնախարարը հակադարձել է իր ներկայությունն այդ երկրի հյուսիսում, հատկապես Ռաքքա քաղաքում ընդլայնելու ԱՄՆ-ի փորձերին և անօրինական է համարել այդ քայլը:
2014 թ. օգոստոսից, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն և իր մի քանի դաշնակիցները ՄԱԿ-ի շրջանակից դուրս և առանց Սիրիայի կառավարության հետ համադրելու կոալիցիա կազմեցին: ԱՄՆ-ը նաև ռազմական ներկայություն ունի Սիրիայի հյուսիսում:
«Ռաշա թուդեյ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սիրիայի արտգործնախարար՝ Վալիդ Մոալեմն անօրինական է համարել այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և նշել է, որ այդ գործընթացը կանխելու համար Դամասկոսը դիվանագիտական քայլերի դիմելուց բացի, կդիմի նաև այլ միջոցների:
Անդրադառնալով ի հովանավորություն ահաբեկիչների, Սիրիայում Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ իր երկրի համար առաջնահերթ է ԻԼԻՊ և Ալնուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը, սակայն Իսրայելի ավիահարձակումները շարունակվելու դեպքում, Դամասկոսը հակադարձելու է:
Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեին անդրադառնալով, Վալիդ Մոալեմը Դամասկոսի կառավարության հովանավորությունն է հայտնել Իրաքի միասնության նկատմամբ: