Զարիֆը ժամանել է Կատար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73671-Զարիֆը_ժամանել_է_Կատար
Կատարի պատասխանատուների հետ խորհրդակցության նպատակով, ԻԻՀ ԱԳ նախարարը ժամանել է մայրաքաղաք Դոհա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 07:35 Asia/Tehran
  • Զարիֆը  ժամանել է Կատար

Կատարի պատասխանատուների հետ խորհրդակցության նպատակով, ԻԻՀ ԱԳ նախարարը ժամանել է մայրաքաղաք Դոհա:

ԻՌՆԱ-ի թղթակցի հաղորդման համաձայն` ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Օմանի պատասխանատուների հետ բանակցությունից հետո, երկուշաբթի գիշեր Օմանի մայրաքաղաք Մասկատից մեկնել է Դոհա:

Այսօր Զարիֆը հանդիպում կունենա Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիի և ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանիի հետ:

Սա անցած ամիսներին Դոհայի հետ Ռիադի և նրա դաշնակիցների միջև ծագած տարաձայնությունից հետո իրանցի բարձրաստիճան պաշտոնատարի առաջին այցն է Կատար:

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում հանդիպեց Օմանի թագավոր Սոլթան Ղաբուսին և ԱԳ նախարար Յուսեֆ Բեն Ալավիին: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները: