«Մենք՝ Պակիստանի քրիստոնյաներս պարծենում ենք, որ հոսեյնական ենք»
Պակիստանի քրիստոնյաների առաջնորդն ասել է.«Պակիստանում քրիստոնյա երիտասարդները հոսեյնական սգավորներին ուտելիք են բաժանում և մասնակցելով Մոհառռամի արարողություններին, շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնին օրինակ են ծառայեցնում»:
Իսլամաբադում, «Ֆարս» լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում, Պակիստանի քրիստոնյաների առաջնորդ Ջեյ Սալեքն ասել է.«Քրիստոսը և Իմամ Հոսեյնը բազում զոհողություններ են արել մարդկանց փրկության ու առաջնորդման համար»:
Պակիստանի քրիստոնյաների առաջնորդն ասել է.«Քրիստոսը խաչվեց և Իմամ Հոսեյնն ու իր ընտանիքը զոհվեցին հանուն մարդկության փրկության»:
Ջեյ Սալեքը նշել է, որ Իմամ Հոսեյնը բոլորին ուսուցանեց, որ չպետք է լռել բռնության դիմաց և սնահավատները որքան էլ որ հզոր լինեն, չեն կարող դիմակայել ազատատենչ մարդկանց արդար կանչերին:
Նա ասել է.«Հպարտ ենք, որ քրիստոնյաները ոչ միայն չհետևեցին Յեզիդին, այլև աջակցելով իսլամի մարգարեի գերդաստանին, նրա դեմ դուրս եկան»:
Պակիստանի քրիստոնյաների առաջնորդը նշել է, որ Հռոմի ներկայացուցիչը , որ քրիստոնյա էր դիմադրեց Յեզիդին և պահանջեց վերջ դնել Իմամ Հոսեյնի ընտանիքի դեմ բռնություններին:
Ջեյ Սալեքն ասել է.«Քանի այս աշխարհը գոյատևում է, Իմամ Հոսեյնը գլխավոր ազատատենչն է լինելու և Պակիստանի քրիստոնյաներս հպարտենք ենք, որ հոսեյնական ենք»: