«Մենք՝ Պակիստանի քրիստոնյաներս պարծենում ենք, որ հոսեյնական ենք»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73687-Մենք_Պակիստանի_քրիստոնյաներս_պարծենում_ենք_որ_հոսեյնական_ենք
Պակիստանի քրիստոնյաների առաջնորդն ասել է.«Պակիստանում քրիստոնյա երիտասարդները հոսեյնական սգավորներին ուտելիք են բաժանում և մասնակցելով Մոհառռամի արարողություններին, շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնին օրինակ են ծառայեցնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 08:19 Asia/Tehran
  • «Մենք՝ Պակիստանի քրիստոնյաներս պարծենում ենք, որ հոսեյնական ենք»

Պակիստանի քրիստոնյաների առաջնորդն ասել է.«Պակիստանում քրիստոնյա երիտասարդները հոսեյնական սգավորներին ուտելիք են բաժանում և մասնակցելով Մոհառռամի արարողություններին, շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնին օրինակ են ծառայեցնում»:

Իսլամաբադում, «Ֆարս» լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում, Պակիստանի քրիստոնյաների առաջնորդ Ջեյ Սալեքն ասել է.«Քրիստոսը և Իմամ Հոսեյնը բազում զոհողություններ են արել մարդկանց փրկության ու առաջնորդման համար»:

Պակիստանի քրիստոնյաների առաջնորդն ասել է.«Քրիստոսը խաչվեց և Իմամ Հոսեյնն ու իր ընտանիքը զոհվեցին հանուն մարդկության փրկության»:

Ջեյ Սալեքը նշել է, որ Իմամ Հոսեյնը բոլորին ուսուցանեց, որ չպետք է լռել բռնության դիմաց և սնահավատները որքան էլ որ հզոր լինեն, չեն կարող դիմակայել ազատատենչ մարդկանց արդար կանչերին:

Նա ասել է.«Հպարտ ենք, որ քրիստոնյաները ոչ միայն չհետևեցին Յեզիդին, այլև աջակցելով իսլամի մարգարեի գերդաստանին, նրա դեմ դուրս եկան»:

Պակիստանի քրիստոնյաների առաջնորդը նշել է, որ Հռոմի ներկայացուցիչը , որ քրիստոնյա էր դիմադրեց Յեզիդին և պահանջեց վերջ դնել Իմամ Հոսեյնի ընտանիքի դեմ բռնություններին:

Ջեյ Սալեքն ասել է.«Քանի այս աշխարհը գոյատևում է, Իմամ Հոսեյնը գլխավոր ազատատենչն է լինելու և Պակիստանի քրիստոնյաներս հպարտենք ենք, որ հոսեյնական ենք»: