Ցույցեր Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74169-Ցույցեր_Նեթանյահուի_դեմ
Օկուպացված Պաղեստինի բնակիչները Թել Ավիվում ցույցեր են իրականացրել ՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի կոռուպցիայի գործի դանդաղ ընթացքի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2017 09:21 Asia/Tehran
  • Ցույցեր Նեթանյահուի դեմ

Օկուպացված Պաղեստինի բնակիչները Թել Ավիվում ցույցեր են իրականացրել ՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի կոռուպցիայի գործի դանդաղ ընթացքի դեմ:

Հղում անելով Պաղեստինի «Մաա» գործակալությունը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ շաբաթ երեկոյան բողոքարար իսրայելցիները Թել Ավիվում հավաքվել են Իսրայելի կառավարության դատական հարցերի խորհրդական ՝ Ավիխայ Մանդելբիթի տան դիմաց:

Ցուցարարները պահանջել են անհապաղ հետաքննել Բենիամին Նեթանյահուի կոռուպցիայի գործը:

Թել Ավիվում և բռնագրավյալ այլ տարածքներում շարունակվում են Նեթանյահուի պաշտոնանկման համար ցույցերը:

2017 թվականի հունվարի երկուսից ի վեր, սկսվել է Նեթանյահուի հարցաքննությունը ՝ գերմանական մի ընկերությունից միլիոնավոր դոլարներ , իսկ ֆրանսացի հանցագործ ՝ Առնոդ Միմրանից մեկ միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով: