Պակիստանի շիաները՝ ահաբեկչական գործողությունների զոհեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74231-Պակիստանի_շիաները_ահաբեկչական_գործողությունների_զոհեր
Պակիստանի Բելուչեսթան նահանգում ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով սպանվել են «Հազարե» ցեղի հինգ շիաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2017 07:19 Asia/Tehran
  • Պակիստանի շիաները՝ ահաբեկչական գործողությունների զոհեր

Պակիստանի Բելուչեսթան նահանգում ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով սպանվել են «Հազարե» ցեղի հինգ շիաներ:

Մի խումբ մոտոցիկլետավոր ահաբեկիչներ Բելուչեսթան նահանգի Քուվեյթե քաղաքի մոտակայքում կրակ են բացել շիաների ավտոմեքենայի կողմը: Դեպքի հետևանքով զոհվել են ավտոմեքենայի հինգ ուղևորները և մեկ ուրիշը վիրավորվել է:

Քուվեյթեի ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկիչներն անմիջապես փախուստի են դիմել:

Դեռևս ոչ մի անձ կամ խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:

Անցած հուլիսի 15-ին ևս Բելուչեսթան նահանգի Մասթունգ քաղաքում ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով սպանվել են Հազարե ցեղի չորս շիա մուսուլմաններ:

200 միլիոն բնակչությամբ Պակիստանի շուրջ 20 տոկոսը շիաներ են: