Հոկտեմբեր 18, 2017 17:43 Asia/Tehran
  • Աթամբաև.«ԱՄՆ-ն ձգտում է տարածաշրջանում ստեղծել անարխիայի  և անկայունության մթնոլորտ»

Ղրղզստանի նախագահն ասել է.«Ղրղզստանում ու տարածաշրջանում ժողովրդավարության համակարգը ոչ մի նշանակություն չունի ԱՄՆ-ի համար: Այս երկիրը միայն ձգտում է ստեղծել անարխիայի և անկայունության մթնոլորտ» :

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր կայացած միջոցառման ժամանակ ասել է. «Ղրղզստանում ու տարածաշրջանում ժողովրդավարության համակարգը ոչ մի նշանակություն չունի ԱՄՆ-ի համար, այս երկիրը միայն ձգտում է ստեղծել անարխիայի  և անկայունության մթնոլորտ» :

Աթամբաևը հավելել է. «Ամերիկացի պատասխանատուները վերջերս ցավ են հայտնել Ղրղզստանի նախագահական ընտրություններում  Սոորոնբայ Ժեենբեկովի ընտրվելու կապակցությամբ, ինչը վկայում է ժողովրդավարությանն աջակցելու Վաշինգտոնի կեղծ պնդումների մասին»:

Աթամբաևն ասել է.«2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն ձգտում է  անապահովության մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում»:

Պիտակ