Հոկտեմբեր 20, 2017 10:48 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ.«Ահաբեկչական խմբավորումների վերջն եկել է»

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն անդրադարձել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Դիմադրության ճակատի արձանագրած հաջողություններին: Նա նշել է, որ ահաբեկչական խմբավորումների վերջն եկել է:

Սիրիա այցելությունը շարունակելով, Հալեպ նահանգում և այլ շրջաններում Դիմադրության ճակատի մարտիկների և սրբավայրերի պաշտպանների հետ հանդիպման ժամանակ, բրիգադային գեներալ Մոհամմադ Բաղերին ասել է.«Թշնամիների և ահաբեկչական խմբավորումների դեմ տարած հաղթանակների ու հաջողությունների գաղտնիքը Դիմադրության ճակատի և սրբավայրերի պաշտպան մարտիկների միասնությունն ու միաբանությունն է»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավաստիացրել է, որ Դիմադրության ճակատի մարտիկներն իրենց ինքնավստահությունն ու հավատը պարտական են ութամյա սրբազան պաշտպանության տարիներին ԻԻՀ մարտիկների փորձերին:

Գեներալ Մոհամմեդ Բաղերին հույս է հայտնել, որ սրբավայրերի պաշտպանների խիզախություններով ու զոհողություններով կշարունակվեն Դիմադրության ճակատի հաղթանակներն ու առաջընթացը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Դամասկոսում հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի, պաշտպանության նախարար Ֆահադ Ջասեմ Ալ-Ֆարիջի և Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալի Այուբի հետ:

Պիտակ