Արաբիայի ԱԳ նախարարը կրկնել է Թրամփի հակաիրանական հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75228-Արաբիայի_ԱԳ_նախարարը_կրկնել_է_Թրամփի_հակաիրանական_հայտարարությունները
Արաբիայի ԱԳ նախարարը պահանջել է ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային ու ռազմական կենտրոններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 04:11 Asia/Tehran
  • Արաբիայի ԱԳ նախարարը կրկնել է Թրամփի հակաիրանական հայտարարությունները

Արաբիայի ԱԳ նախարարը պահանջել է ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային ու ռազմական կենտրոններում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Լոնդոն ուղևորված Ադել Ալ-Ջոբայրը երեքշաբթի օրը պատասխանելով Chatham House հետազոտական կենտրոնի տնօրեն Ռոբին Նիբլեթի հարցումին, ողջունել է Իրանի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները:

Արաբիայի ԱԳ նախարարն ասել է. «Սաուդյան Արաբիան պաշտպանում է Իրանի և ՀԳՀԾ-ի կապակցությամբ Դոնալդ Թրամփի կողմնորոշումը»:

«Միջուկային կարողության բնագավառում Իրանին կասեցնելը հանգեցնելու է Միջին Արևելքում միջուկային զենքերի տարածման կասեցմանը»,-հայտարարել է Արաբիայի ԱԳ նախարարը:

Սաուդյան Արաբիայի այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Վաշինգտոնից Ռիադի գնած կործանարար զենքերն ու Սիոնիստական ռեժիմի միջուկային մարտագլխիկները Միջին Արևելքում անապահովության գլխավոր աղբյուրն են համարվում: