Լիբանանի խորհրդարանի նախագահ. Իսրայելը նպատակ ունի արգելապատնեշ կառուցել Լիբանանի հետ սահմաններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75602-Լիբանանի_խորհրդարանի_նախագահ._Իսրայելը_նպատակ_ունի_արգելապատնեշ_կառուցել_Լիբանանի_հետ_սահմաններին
Լիբանանի խորհրդարանի նախագահը տեղեկացրեց Լիբանանի հետ սահմանին արգելապատնեշ կառուցելու Սիոնիստական ռեժիմի մտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 08:21 Asia/Tehran
  • Լիբանանի խորհրդարանի նախագահ. Իսրայելը նպատակ ունի արգելապատնեշ կառուցել Լիբանանի հետ սահմաններին

Լիբանանի խորհրդարանի նախագահը տեղեկացրեց Լիբանանի հետ սահմանին արգելապատնեշ կառուցելու Սիոնիստական ռեժիմի մտադրության մասին:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հղում կատարելով լիբանանյան աղբյուրների հաղորդել է, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին չորեքշաբթի օրը հայտարարել է. «Պատը սկսվելու է այդ երկրի արևմտյան սահմաններից և շարունակվելու է արևելյան ու հարավային բաժիններում»:

«Չնայած տարաձայնության առարկա տարածքներում որևէ շինարարություն չկատարելու հիմամբ սիոնիստական կողմին ներկայացված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հրամանատարի կոչին, իսրայելյան քարտեզները վկայում են, որ Ալ-Նաղուրայի, Ալամա Ալ-Շաըբի և Ալ-Աըդիսայի տարածքներում պատ է կառուցվելու»,- հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահը:

Նաբիհ Բերին դատապարտելով Շաըբայի ագարակների դեմ սիոնիստ զորայինների և քաղաքավանների բնակիչների հարձակումը, պահանջել է  բողոքի պաշտոնական նոտա հղել ՄԱԿ-ին: Նա ընդգծել է.  «Նման ոտնձգությունները բացահայտ կերպով ոտնահարում են Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը»: