Լիբանանի խորհրդարանի նախագահ. Իսրայելը նպատակ ունի արգելապատնեշ կառուցել Լիբանանի հետ սահմաններին
Լիբանանի խորհրդարանի նախագահը տեղեկացրեց Լիբանանի հետ սահմանին արգելապատնեշ կառուցելու Սիոնիստական ռեժիմի մտադրության մասին:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հղում կատարելով լիբանանյան աղբյուրների հաղորդել է, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին չորեքշաբթի օրը հայտարարել է. «Պատը սկսվելու է այդ երկրի արևմտյան սահմաններից և շարունակվելու է արևելյան ու հարավային բաժիններում»:
«Չնայած տարաձայնության առարկա տարածքներում որևէ շինարարություն չկատարելու հիմամբ սիոնիստական կողմին ներկայացված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հրամանատարի կոչին, իսրայելյան քարտեզները վկայում են, որ Ալ-Նաղուրայի, Ալամա Ալ-Շաըբի և Ալ-Աըդիսայի տարածքներում պատ է կառուցվելու»,- հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահը:
Նաբիհ Բերին դատապարտելով Շաըբայի ագարակների դեմ սիոնիստ զորայինների և քաղաքավանների բնակիչների հարձակումը, պահանջել է բողոքի պաշտոնական նոտա հղել ՄԱԿ-ին: Նա ընդգծել է. «Նման ոտնձգությունները բացահայտ կերպով ոտնահարում են Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը»: