Կատարի ԱԳ նախարարը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների պահպանումը
«Իրանը Պարսից ծոցի արաբական երկրների հարևանն է և Կատարը համատեղ շահեր ունի ԻԻՀ-ի հետ».ասել է Կատարի ԱԳ նախարարը
Երկուշաբթի օրը Թուրքիայի TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալե-Սանին անդրադարձել է Իրանի հետ իր երկրի լավ հարաբերություններին: Կատարի հետ Արաբիայի և արաբական մյուս երկրների լարված հարաբերությունների մասին նա ասել է.«Կատարին պաշարող երկրները շարունակում են լարված քաղաքականություն որդեգրել: Նրանք դեմ են բանակցությանը և դիմում են ոչ-ցանկալի քայլերի»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Կատարի ԱԳ նախարարի հավաստմամբ՝ տարածաշրջանն ականատես է լարվածության, սադրիչ ու դրդիչ քայերի: Իսկ այդ քայլերը բերում են առանց լուծումների նոր ճգնաժամի առաջացման և պետք է անհապաղ դադարեցվեն: