Պակիստանը կանչել է ԱՄՆ-ի դեսպանին
Հունվար 02, 2018 07:30 Asia/Tehran
Վկայակոչելով պակիստանցի դիվանագետին, Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Պակիստանի դեմ ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած մեղադրանքների պատճառով, երկուշաբթի երեկոյան, այդ երկրի Արտգործնախարարություն է կանչվել Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Հեյլը:
Երկուշաբթի օրը, 2018թ առիթով հղած թուիթերյան ուղերձում, Դոնալդ Թրամփը Պակիստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու հարցում, ասելով, որ Վաշինգտոնը դադարեցնելու է Իսլամաբադին հատկացվող ֆինանսական օգնությունները:
Այս բոլորն այն դեպքում, երբ Աֆղանստանի ժողովուրդն ու պաշտոնատարները համոզված են, որ ամերիկացիների ներկայության պատճառով, այդ երկրում ավելացել են անապահովությունը, ահաբեկչությունն ու թմրանյութի արտադրության ծավալները:
Պիտակ