Պաղեստինցիները շարունակում են իրենց բողոքի ցույցերը Մայք Փենսի այցի դեմ
Պաղեստինի դիմադրության կոմիտեները դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահի օգնականի բռնագրաված Ղոդս կատարելիք այցին:
Երկուշաբթի օրը հղում անելով Ալ-Նաշրա գործակալությանը Մեհր լրատվական գործակալություն հաղորդել է, որ Պաղեստինի դիմադրության կոմիտեները հայտարարել են. «Մայք Փենսի՝ օկուպացված Ղոդս կատարած այցը պատճառ կդառնա, որ ամրատավորվի ԱՄՆ-ի թշնամությունը Պաղեստինի գաղափարախոսությունների ու սրբությունների դեմ»:
Միևնույն ժամանակ Ղոդսի կոմիտեի ղեկավար և Սիոնիստական ռեժիմի քնեսետի արաբ պատգամավոր Ահմեդ Ալ-Թեյեբին շեշտել է.«Արաբ պատգամավորները բոյկոտելու են քնեսեթում Մայք Փենսի ելույթը»:
ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական խոսնակ Ֆոզի Բերհոմը նույնպես հայտարարել է.«Ոչ մի արդարացում չկա տարածաշրջանում Մայք Փենսին ողջունելու և նրան հանդիպելու համար»: