Պաղեստինյան խմբերը հակազդեցին ահաբեկչության ցուցակում Հանիեի անունը ներառելուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82949-Պաղեստինյան_խմբերը_հակազդեցին_ահաբեկչության_ցուցակում_Հանիեի_անունը_ներառելուն
Հանուն Պաղեստինի փրկության ժողովրդական ճակատն ու Իսլամական Ջահադ շարժումը հայտարարել են, որ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունն ահաբեկչության ցուցակում ներառելը վիրավորանք է՝ ուղղված Պաղեստինի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 03:56 Asia/Tehran
  • Պաղեստինյան խմբերը հակազդեցին ահաբեկչության ցուցակում Հանիեի անունը  ներառելուն

Հանուն Պաղեստինի փրկության ժողովրդական ճակատն ու Իսլամական Ջահադ շարժումը հայտարարել են, որ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունն ահաբեկչության ցուցակում ներառելը վիրավորանք է՝ ուղղված Պաղեստինի ժողովրդին:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Հանուն Պաղեստինի փրկության ժողովրդական ճակատը չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է. ««Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունն ահաբեկչության ցուցակում ներառելն իրականմ նշանակում է ահաբեկիչ կոչել Պաղեստինի ողջ ժողովրդին ու ժողովրդի դիմադրությունը»:

«ԱՄՆ-ի այս քայլին պիտի հակազդել վերջ տալով պառակտմանն ու գործադրելով Պաղեստինի կենտրոնական խորհրդի որոշումները»,-ասված է Հանուն Պաղեստինի փրկության ժողովրդական ճակատի հաղորդագրության մեջ:

Նույն կապակցությամբ Պաղեստինի Իսլամական Ջահադ շարժումը հայտարարեց. ««Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունն ահաբեկչության ցուցակում ներառելու ԱՄՆ-ի քայլն իրականացվել է Պաղեստինի ժողովրդի և պաղեստինցիների իրավունքների հետ ԱՄՆ-ի շարունակական թշնամության շրջանակում»:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը չորեքշաբթի օրը պատժամիջոցների ցուցակում ներառեց Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի անունը: