Գազայում ծնված եռյակին տվել են Երուսաղեմ, Մայրաքաղաք և Պաղեստին անունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83341-Գազայում_ծնված_եռյակին_տվել_են_Երուսաղեմ_Մայրաքաղաք_և_Պաղեստին_անունները
Գազայի հատվածում դեկտեմբերին լույս աշխարհ եկած եռյակին ծնողներն անվանել են Երուսաղեմ, Մայրաքաղաք և Պաղեստին՝ այդպիսով իրենց բողոքը հայտնելով ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2018 18:55 Asia/Tehran
  • Գազայում ծնված եռյակին տվել են Երուսաղեմ, Մայրաքաղաք և Պաղեստին անունները

Գազայի հատվածում դեկտեմբերին լույս աշխարհ եկած եռյակին ծնողներն անվանել են Երուսաղեմ, Մայրաքաղաք և Պաղեստին՝ այդպիսով իրենց բողոքը հայտնելով ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:

Ինչպես ներկայացնում է Israel National News-ը, Նիդալ և Իսլամ ալ-Սաիքլի զույգի երկու որդին (Երուսաղեմ և Պաղեստին) և դուստրը (Մայրաքաղաք) ծնվել են Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի կատարած հայտարարությունից երկու շաբաթ անց:
«Փաղք Աստծո, ես եռյակ եմ ունեցել, և մենք կարողացանք նրանց անվանել՝ ի պատասխան Թրամփի որոշման», - ասել է 25-ամյա մայրը՝ Իսլամը:
«Թրամփի որոշումը ոչ մի արժեք չունի: Երուսաղեմը մեր հավերժ մայրաքաղաքն է», - հավելել է 30-ամյա Նադալը:

Tert.am