Սիոնիստական ռեժիմը հրթիռակոծել է Սիրիայի գիտական ինստիտուտը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83565-Սիոնիստական_ռեժիմը_հրթիռակոծել_է_Սիրիայի_գիտական_ինստիտուտը
Լրատվամիջոցները հաղորդում են Դամասկոսի հյուիս-արևմտյան Ջամարիա շրջանում Սիրիայի գիտական ինստիտուտի վրա Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 07:15 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը հրթիռակոծել է Սիրիայի գիտական ինստիտուտը

Լրատվամիջոցները հաղորդում են Դամասկոսի հյուիս-արևմտյան Ջամարիա շրջանում Սիրիայի գիտական ինստիտուտի վրա Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակման մասին:

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը,  փետրվարի 7-ին Սիրիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երեք խոշոր պայթյուններ: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ հարձակման թիրախը եղել է Ջամարիայում Սիրիայի բանակին կից գիտական ինստիտուտը:

Միաժամանակ Սիոնիստական ռեժիմի հրթիռները հայտնվել են Սիրիայի հակաօդային համակարգերի թիրախում: Հավանական զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Սիոնիստական ռեժիմի կործանիչները հունվարի 9-ին ևս մի քանի հրթիռներ էին արձակել Դամասկոսի Ալ-Ղաթիֆայի ուղղությամբ: 

Իսրայելի ռեժիմը բազմիցս ահաբեկիչներին աջակցելու նպատակով, հարձակվել է Սիրիայի ենթակառույցվածքների ու բանակային դիրքերի վրա:

Դամասկոսը բազմիցս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և կազմակերպության ԱԽ-ի նախագահից պահանջել է դատապարտել Սիրիայի տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակական ոտնձգությունները: