Գազայում կործանվել է Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը
Պաղեստինի Դիմադրության ուժերը Գազայում կործանել են Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը:
Լիբանանի «Ալ-Ահդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Պաղեստինի Դիմադրության ուժերը Գազայի հյուսիսում գտնվող Աբու Սաֆիյեի շրջանում թիրախ են դարձրել Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը:
Ավելի վաղ, Ալ-Ահդը գրել էր, որ Դիմադրության ուժերը Բեթղեհեմում իրենց վերահսկողության տակ են վերցրել իսրայելական լրտեսական ինքնաթիռը:
Շաբաթ առավոտյան, Սիոնիստական ռեժիմի կործանիչները հերթական անգամ ներխուժել են Սիրիայի օդային տարածք և ռմբակոծել են Ռիֆ-Դամասկոսի որոշ շրջանները: Այդ քայլից հետո Սիրիայի բանակի օդային պաշտպանությունը կործանել է Սիոնիստական ռեժիմին պատկանող երկու կործանիչներ:
Չնայած Սիոնիստական ռեժիմը միշտ փորձում է աշխարհի հանրային կարծիքին համոզել, որ Միջին Արևելքում ամենաարդիական ռազմաօդային ուժն է համարվում, սակայն այդ ռեժիմի կործանիչների կործանվելուց հետո, ապացուցվեց նրանց հայտարարության կեղծ լինելը: