Իրաքի խորհրդարանի փոխնախագահ.«Ազգային ինքնիշխանության հաստատման գործում Իրանն օգնել է Իրաքին»
Իրաքի խորհրդարանի փոխնախագահն ասել է.«Ազգային ինքնիշխանության հաստատման գործում Իրանն օգնել է Իրաքին»:
Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Շեյխ Համամ Համուդին ասել է.«Հույժ նշանակալի էր ԻԻՀ դերակատարությունը Իրաքի ազգային ինքնիշխանության հաստատման և Սադդամի բռնապետական ռեժիմից ազատագրման ու երկրի վերակառուցման գործում»:
Իրաքի խորհրդարանի փոխնախագահն անհերքելի է համարել Իրանի դերն ազգային անկախության իրագործման, զավթիչների հեռացման և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ասելով, որ Սիոնիստական ռեժիմին Իրանի դիմադրություն հպարտություն է:
Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը հաստատել է խորհրդարանի վավերացրած նոր օրենքը Իրանի ու Իրաքի միջև ներդրումը հովանավորելու և խրախուսելու կապակցությամբ:
ԻԻՀ-ն ու Իրաքը մտադիր են երկու երկրի առևտրափոխանակումների ծավալը հասցնել 20 միլիարդ դոլարի: