Իրաքի խորհրդարանի փոխնախագահ.«Ազգային ինքնիշխանության հաստատման գործում Իրանն օգնել է Իրաքին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84169-Իրաքի_խորհրդարանի_փոխնախագահ._Ազգային_ինքնիշխանության_հաստատման_գործում_Իրանն_օգնել_է_Իրաքին
Իրաքի խորհրդարանի փոխնախագահն ասել է.«Ազգային ինքնիշխանության հաստատման գործում Իրանն օգնել է Իրաքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 09:30 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանի փոխնախագահ.«Ազգային ինքնիշխանության հաստատման գործում Իրանն օգնել է Իրաքին»

Իրաքի խորհրդարանի փոխնախագահն ասել է.«Ազգային ինքնիշխանության հաստատման գործում Իրանն օգնել է Իրաքին»:

Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Շեյխ Համամ Համուդին ասել է.«Հույժ նշանակալի էր ԻԻՀ դերակատարությունը Իրաքի ազգային ինքնիշխանության հաստատման և Սադդամի բռնապետական ռեժիմից ազատագրման ու երկրի վերակառուցման գործում»:

Իրաքի խորհրդարանի փոխնախագահն անհերքելի է համարել Իրանի դերն ազգային անկախության իրագործման, զավթիչների հեռացման և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ասելով, որ Սիոնիստական ռեժիմին Իրանի դիմադրություն հպարտություն է:

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը հաստատել է խորհրդարանի վավերացրած նոր օրենքը Իրանի ու Իրաքի միջև ներդրումը հովանավորելու և խրախուսելու կապակցությամբ:

ԻԻՀ-ն ու Իրաքը մտադիր են երկու երկրի առևտրափոխանակումների ծավալը հասցնել 20 միլիարդ դոլարի: