Աբասը չի բացառել պաղեստինա¬իսրայելական խորհրդաժողովի անցկացումը Մոսկվայում
Փետրվար 13, 2018 18:59 Asia/Tehran
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի բացառել Պաղեստինի շուրջ խորհրդաժողովի անցկացման հնարավորությունը Մոսկվայում կամ Փարիզում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
«Մենք չենք ցանկանում, որ ԱՄՆը միակ միջնորդը լինի, բայց մենք նաեւ չենք մերժում ԱՄՆին: Մենք ցանկանում ենք, որ միջնորդությունը լինի բազմակողմ, ինչը կհետեւի միջազգային խորհրդաժողովի անցկացումից. որը կարող Է անցկացվել Մոսկվայում կամ Փարիզում, ցանկացած խորհրդաժողով»,հայտարարել Է Աբասը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Մայր մզկիթում անցկացված ճեպազրույցում: Նրա խոսքով՝ նման խորհրդաժողովից հետո կստեղծվի միջազգային մեխանիզմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am
Պիտակ