Բաղդադը ցանկանում է սերտացնել Իրանի հետ ՊԾՀԽ-ի երկրների հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84241-Բաղդադը_ցանկանում_է_սերտացնել_Իրանի_հետ_ՊԾՀԽ_ի_երկրների_հարաբերությունները
Իրաքի ԱԳ նախարարության խոսնակի ասածով, Բաղդադը ցանկանում է մոտեցնել Իրանի հետ Պարսից ծոցի համագործակցության երկրների տեսակետները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 08:31 Asia/Tehran
  • Բաղդադը ցանկանում է սերտացնել Իրանի հետ ՊԾՀԽ-ի երկրների հարաբերությունները

Իրաքի ԱԳ նախարարության խոսնակի ասածով, Բաղդադը ցանկանում է մոտեցնել Իրանի հետ Պարսից ծոցի համագործակցության երկրների տեսակետները:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ ,  «Ալ-Ջարիդա» քուվեյթական օրաթերթին տված հարցազրույցում, Ահմեդ Ալ-Մահջուբը նշել է.«Բաղդադը չի կասկածելու այդ կարևոր դերակատարության հարցում: դա իրականացվելու է Իրաքի և տարածաշրջանի երկրների միջև լավ հարաբերությունների արդյունքում»:

Իրաքում և Սիրիայում Թուրքիայի միջամտության մասին Ալ-Մահջուբն ասել է.«Իրաքը դեմ է երկրների ներքին գործերին ցանկացած միջամտությանը և բոլոր կողմերին կոչ է անում հարգել մյուս երկրների ինքնիշխանությունը»:

Մեկ այլ լուրի համաձայն, «Հաշդ Ալ-Շաաբի»-ի խորհրդի նախագահ՝ Ֆալեհ Ալ-Ֆայյազն ասել է.«Համադրող կենտրոնի միջոցով Բաղդադը անվտանգության ոլորտի համագործակցություն ունի  Մոսկվայի և Դամասկոսի հետ»:

««Հաշդ Ալ-Շաաբի»-ի օրենքների իրագործումը երաշխավորում է այդ խմբի իրավունքները ՝ խթանելով Իրաքի զինված ուժերի մոտ նրա դիրքի ապրապնդումը: Խմբի խորհուրդը կարևորում է կառավարության իշխանությունը և հարկ է համարում զենքերը նրան տրամադրել».ասել է Ալ-Ֆայյազը: