Նամակ ամերիկացի ժողովրդին. Թալիբները երկխոսության պատրաստակամություն են հայտնել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84401-Նամակ_ամերիկացի_ժողովրդին._Թալիբները_երկխոսության_պատրաստակամություն_են_հայտնել
Փետրվարի 14-ին «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը տարածել է նամակ՝ հասցեագրված ամերիկացի ժողովրդին, անկախ, ոչ կառավարական կազմակերպությունների պաշտոնատար անձանց և խաղաղասեր կոնգրեսականներին՝ Աֆղանստանում պատերազմի դադարեցմանն ուղղված երկխոսության առաջարկով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 16:14 Asia/Tehran
  • Նամակ ամերիկացի ժողովրդին. Թալիբները երկխոսության պատրաստակամություն են հայտնել

Փետրվարի 14-ին «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը տարածել է նամակ՝ հասցեագրված ամերիկացի ժողովրդին, անկախ, ոչ կառավարական կազմակերպությունների պաշտոնատար անձանց և խաղաղասեր կոնգրեսականներին՝ Աֆղանստանում պատերազմի դադարեցմանն ուղղված երկխոսության առաջարկով։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Դրա հետ մեկտեղ գրոհայինները նախազգուշացրել են, որ խաղաղության հարցում իրենց պատրաստակամությունը չի նշանակում խմբավորման թուլացում։

«Մենք նախապատվություն ենք տալիս աֆղանական հարցը խաղաղ երկխոսության ուղիով լուծելուն»,-գրել են նրանք՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր օկուպացիան և ընդունի կառավարության ձևավորման «Թալիբանի» իրավունքը՝ համահունչ «մեր ժողովրդի համոզմունքների»։

«Ամերիկացի ժողովդի համար դեռևս չափազանց ուշ չէ գիտակցել, որ «Թալիբանը» կարող է լուծել խնդիրները յուրաքանչյուր կողմի հետ առողջ քաղաքականության ու երկխոսության ուղիով»,-ընդգծել են թալիբները։

Նրանք նաև նշել են, որ աֆղանական պատերազմն ամենատևական հակամարտությունն է, որում ներգրավված է ԱՄՆ-ը։ Այն շարունակվում է արդեն 17 տարի և արժեցել է տրիլիոնավոր դոլարներ։

1in.am