Մարտ 07, 2018 12:12 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը վերահսկում է արևելյան Ղութայի ևս երկու ավանները

Սիրիայի բանակային ուժեր շարունակում են առաջխաղացը և իրենց ձեռքն են առել արևելյան Ղութայի երկու ավանների վերահսկողությունը:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակը երեքշաբթի օրն ահաբեկիչներից մաքրագործել է Սաբղա և համուրիե ավանները: Ավելի վաղ ևս սիրիական բանակային ուժերն իրենց ձեռքն էին առել Ալ-Մոհամմադիե և Բեյթ Նայիմի վերահսկողությունը:

Սիրիայի «Ալ-Վաթան» օրաթերթը գրել է, որ իր գործողությունների արդյունքում, Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել արևելյան Ղութայի տարածքի ավելի քան 40 տոկոսը:

Ռուսաստանին պատկանող Համիմիմ զորակայանը հայտարարել է, որ արևելյան Ղութայում Սիրիայի բանակի ցամաքային գործողությունները գոհացուցիչ են եղել և Սիրիայի զորամիավորներն առաջ են ընթացել արևելյան Ղութայի խորը սահմանների ուղղությամբ:

Արևելյան Ղութան Դամասկոսի մոտակա ռազմավարական տարածք է, որը գրավվել էր ահաբեկիչների կողմից: Ահաբեկիչներն ամեն օր արևելյան Ղութայի  կողմից Դամակսոսի վրա ռակետային հարձակումներ էին իրականացնում:

Սիրիայի բանակը նպատակ ունի հատուկ գործողություններով ամբողջությամբ մաքրագործել քաղաքը:

Պիտակ