Ղոդսը՝ Պաղեստինի հավերժական մայրաքաղաքը
Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահի խոսնակն ասել է.«Պատմությունը մշտապես ապացուցել է, որ Ղոդսը Պաղեստինի հավերժական մայրաքաղաքն է»:
Հղում անելով «Ալ Շարղ Ալ Օսաթ» լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնան կիրակի օրն ասել է.«ԱՄՆ-ի հակապաղեստինյան որոշումը և Ղոդս քաղաքում Իսրայելի քայլերը դատապարտված են ձախողման: Հաշվի առնելով Պաղեստինյան իդեալի նշանակությունը միջազգային հանրության համար, Պաղեստինի ժողովուրդը և մյուս արաբ ժողովուրդները չպետք է թույլ տան պաղեստինցիների ազգային շահերի դեմ ոտնձգություն տեղի ունենա», ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեք ամիս առաջ հանդես եկավ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ սկանդալային հայտարարությամբ: Նա նաև կարգադրեց օկուպացված Պաղեստինում գտնվող ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Ղոդս:
Սիոնիստները Ղոդսի համար երկարատև նախագծեր են իրագործում, որոնցից կարևորագույնը առանց պաղեստինցիների մեծ Ղոդս ստեղծելու սադրանքն է: Այդ նախագծով նրանք մտադիր են պաղեստինյան թաղամասերն առանձնացնել Ղոդսից ,որպեսզի սիոնիստաբնակ ավանները կցեն Ղոդսին: