ԱՄՆ ռազմական տեխնիկա է տեղափոխում Սիրիայի Դեյր Էլ-Զորի տարածք
Սիրիայի ընդիմության տեղեկատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիայի Դեյր Էլ-Զորի նահանգում Քունիկոյի գազային և Ալ-Ջաֆարայի ու Ալ-Ամմարի նավթային դաշտերը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի քրդական այսպես կոչված «սիրիական ժողովրդավարական ուժեր» խմբի համար սպառազինություն ուղարկելով, նրանց աջակցել Եփրատի հարավային հատվածում Սիրիայի բանակի դեմ գործողություններ իրականացնելիս:
Սիրիայի կառավարության ընդիմադիր ուժերի «Ալ-Մադուն» կայքը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մեծ թվով զորք է գործուղել Քոնիքո գազային դաշտ` սիրիական բանակի առաջընթացը կանխելու նպատակով:
Ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել էր, որ ամերիկյան կոալիցիան փորձում է արևելյան Ղութայում հարվածել Սիրիայի կառավարությանը:
Սիրիական բանակի ստորաբաժանումները Թահրիր ալ-Շամ ահաբեկիչներից (Ջաբհաթ ալ-Նուսրա) հետ են վերցրել Ալ-Ռազանի ռազմավարական տարածքը: