Իսրայելն օկուպացված տարածքներում 4000 նոր բնակելի շենքեր կկառուցի
Լրատվական աղբյուրները տեղեկացնում են, որ Սիոնիստական ռեժիմը փորձում է օկուպացված պաղեստինյան տարածքներում հազարավոր նոր բնակելի շենքեր կառուցել:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետը հինգշաբթի օրը հաստատել է Հաաֆայի շրջանի մոտակայքում 4000 նոր բնակելի շենքերի կառուցման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Ալ-Ալամ կայքը:
Սիոնիստական ռեժիմը միշտապես անտեսել է միջազգային հանրության ցանկությունը՝ սիոնիստաբնակ ավաններ կառուցելու կապակցությամբ, իսկ ԱՄՆ-ը այդ հարցում աջակցում է Իսրայելին:
Ավանների կառուցումը հակասում է միջազգային օրենքներին:
Իսրայելական ռեժիմը ձգտում է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառույցն ու սիոնիստական բնակավայրեր կառուցելով իր տիրապետությունը հաստատել պաղեստինյան տարածքներում:
Մեկ այլ լուրի համաձայն՝ հինգշաբթի օրը, տասնյակ սիոնիստ ավանաբնակները իսրայելական զորուժի աջակցությամբ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա:
Այսօր, սիոնիստական բուլդոզերները զրահապատ մեքենաների պաշտպանությամբ և լրտեսական ԱԹՍ-ի օժանդակությամբ, վերջին 48 ժամվա ընթացքում երրորդ անգամ հարձակվել են Գազայի հարավային հատվածում գտնվող Խան Յունեսի արևելքի Աբուրիդիի սահմանամերձ տարածքի վրա: