ՀԱՄԱՍ շարժմանը մոտ կանգնած  Պաղեստինի լրատվական գործակալության էջի փակումը Facebook- ում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87386-ՀԱՄԱՍ_շարժմանը_մոտ_կանգնած_Պաղեստինի_լրատվական_գործակալության_էջի_փակումը_facebook_ում
Facebook սոցիալական ցանցի ավագ պաշտոնյայի  բռնագրաված Պաղեստին կատարած այցից հետո, ՀԱՄԱՍ շարժմանը մոտ կանգնած  պաղեստինյան «Սաֆա» լրատվական գործակալության ֆեյսբուքյան էջը փակվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2018 13:19 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ շարժմանը մոտ կանգնած  Պաղեստինի լրատվական գործակալության էջի փակումը Facebook- ում

Facebook սոցիալական ցանցի ավագ պաշտոնյայի  բռնագրաված Պաղեստին կատարած այցից հետո, ՀԱՄԱՍ շարժմանը մոտ կանգնած  պաղեստինյան «Սաֆա» լրատվական գործակալության ֆեյսբուքյան էջը փակվեց:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Facebook սոցիալական ցանցը առանց որևէ բացատրություն տալու, փակել է  1 միլիոն 300 միլիոն այցելու ունեցող «Սաֆա» լրատվական գործակալության էջը:

Պաղեստինցի ակտիվիստները Facebook ցանցին մեղադրում են Սիոնիստական ռեժիմի ճնշումների տակ լրագրողների ու բլոգերների դեմ  ուղղորդված քաղաքականություն կիրառելու մեջ:

«Սաֆա» լրատվական գործակալության էջը փակվել է հարավային Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում Facebook-ի քաղաքականություն մշակող տնօրեն Դելֆին Ռիարի օկուպացված Պաղեստին կատարած այցից ընդամենը մի քանի օր անց:

Պաղեստինցի ակտիվիստների հայտարարության համաձայն՝ 2018 թվականի սկզբից Facebook-ը փակել է պաղեստինցի լրագրողների ու ակտիվստների մոտ 500 էջ: