ՀԱՄԱՍ շարժմանը մոտ կանգնած Պաղեստինի լրատվական գործակալության էջի փակումը Facebook- ում
Facebook սոցիալական ցանցի ավագ պաշտոնյայի բռնագրաված Պաղեստին կատարած այցից հետո, ՀԱՄԱՍ շարժմանը մոտ կանգնած պաղեստինյան «Սաֆա» լրատվական գործակալության ֆեյսբուքյան էջը փակվեց:
«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Facebook սոցիալական ցանցը առանց որևէ բացատրություն տալու, փակել է 1 միլիոն 300 միլիոն այցելու ունեցող «Սաֆա» լրատվական գործակալության էջը:
Պաղեստինցի ակտիվիստները Facebook ցանցին մեղադրում են Սիոնիստական ռեժիմի ճնշումների տակ լրագրողների ու բլոգերների դեմ ուղղորդված քաղաքականություն կիրառելու մեջ:
«Սաֆա» լրատվական գործակալության էջը փակվել է հարավային Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում Facebook-ի քաղաքականություն մշակող տնօրեն Դելֆին Ռիարի օկուպացված Պաղեստին կատարած այցից ընդամենը մի քանի օր անց:
Պաղեստինցի ակտիվիստների հայտարարության համաձայն՝ 2018 թվականի սկզբից Facebook-ը փակել է պաղեստինցի լրագրողների ու ակտիվստների մոտ 500 էջ: