Ամերիկյան կոալիցիա. Իրաքում ու Սիրիայում սպանվել են 855 խաղաղ քաղաքացիներ
Մարտ 29, 2018 03:05 Asia/Tehran
ԱՄՆ-ի ղեկավարած՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան, չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում խոստովանեց, որ 2014 թվականից ի վեր այդ կոալիցիայի միջոցով Սիրիայում ու Իրաքում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել են 855 խաղաղ քաղաքացիներ:
«Էյրվարզ» դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքների համաձայն, Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների ընթացքում զոհվել է ավելի քան 3000 խաղաղ քաղաքացի:
Վերջին տարիներին, ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն Սիրիայում ու Իրաքում հարձակումներ է իրականացրել նաև խաղաղ բնակիչների վրա:
Պիտակ