Դամասկոս. ԱՄՆ-ն խոչընդոտում է Սիրիայում քիմիական զենքերի մասին հետաքննությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88062-Դամասկոս._ԱՄՆ_ն_խոչընդոտում_է_Սիրիայում_քիմիական_զենքերի_մասին_հետաքննությանը
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «ԱՄՆ-ն խափանում է Դամասկոսի կողմից քիմիական սպառազինության օգտագործման վերաբերյալ հայտարարության շուրջ տարվող հետաքննությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 03:11 Asia/Tehran
  • Դամասկոս. ԱՄՆ-ն խոչընդոտում է Սիրիայում քիմիական զենքերի մասին հետաքննությանը

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «ԱՄՆ-ն խափանում է Դամասկոսի կողմից քիմիական սպառազինության օգտագործման վերաբերյալ հայտարարության շուրջ տարվող հետաքննությունը»:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը հավելել է. «Ամերիկացիներն այն պատճառով են նման քայլի դիմում,քանի որ հետաքննությունների արդյունքում կպարզվի, որ Դամասկոսի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ նրանց հայտարարությունը սուտ էր»:

ԱՄՆ-ն ու արևմուտքը Դամասկոսին մեղադրում են մասնավորապես արևելյան Ղութայում քիմիական զենք կիրառելու մեջ:

ԱՄՆ բանակն անցած տարի Սիրիայի կառավարությանը մեղադրեց այդ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի Խան Շեյխուն տարածքում քիմիական զենք կիրառելու մեջ: Այդ պատճառաբանությամբ, ԱՄՆ-ն հրթիռակոծեց «Ալ-Շաաիրաթ» ռազմաբազան: