Սիրիան դարձել է գերտերությունների առճակատման կենտրոնը
ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան անդամն ասել է.«ԱՄՆ կառավարությունը պետք է ավելի մեծ թվով ռազմական օբյեկտներ թիրախ դարձնի և նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ»:
Fox News հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի նախագահ՝ Մայքլ Մաքքոլը հայտարարել է.«Սիրիան դարձել է պատերազմի կենտրոն, որտեղ գերտերություններն իրար դեմ են դուրս եկել»:
Մաքքոլը հստակեցրել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներ Բրիտանիան ու Ֆրանսիան, պետք է փորձեն Սիրիայի հարցով բոլոր տարբերակները, ներառյալ ռազմական հարձակումները, դնել սեղանին»:
Մաքքոլը հավելել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կառավարությունը պետք է մտածեն Սիրիայի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին, որպեսզի օդային տարածքով սահմանափակեն այդ երկրի կառավարության կարողությունները»: