Իրաքը՝ հետիլիպական շրջանի առաջին պառլամենտական ընտրությունների նախօրյակին
Մայիս 11, 2018 14:04 Asia/Tehran
Մայիսի 12-ին, անցկացվելու են Իրաքի կործանված բռնապետ Սադամ Հոսեյնի շրջանից հետո 4-րդ, իսկ ԻԼԻՊ-ի պարտությունից հետո այդ երկրի առաջին պառլամենտական ընտրությունները:
Աշխարհի 21 երկրներում բնակվող իրաքցիներից ու զինված ուժերի անհատական քվերարկությունը անցկացվել է հինգշաբթի օրը: Իրաքի ընտրական գերագույն կոմիսարիատից տեղեկացրել են 78 տոկոսանոց մասնակցության մասին:
Պառլամնետական ընտրությունների քարոզչական աշխատանքները մեկնարկել էին ապրիլի 14-ին և ավարտվել են այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 7-ին, որից հետո արգելված է թեկնածուների կողմից ցանկացած քարոզչական աշխատանք:
Իրաքի պառլամենտի 328 աթոռները զբաղեցնելու համար մրցակցում է ավելի քան 7000 թեկնածու:
Պիտակ