Պաղեստինը Թուրքիայում Վաեզիի բանակցության առանցքն է կազմելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91684-Պաղեստինը_Թուրքիայում_Վաեզիի_բանակցության_առանցքն_է_կազմելու
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է.«Անկարա կատարած այցի շրջանակում Թուրքիայի պաշտոնատարների հետ հանդիպումներում բանակցելու եմ Պաղեստինի զարգացումների և երկկողմ հարաբերությունների շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2018 14:22 Asia/Tehran
  • Պաղեստինը Թուրքիայում Վաեզիի բանակցության առանցքն է կազմելու

Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է.«Անկարա կատարած այցի շրջանակում Թուրքիայի պաշտոնատարների հետ հանդիպումներում բանակցելու եմ Պաղեստինի զարգացումների և երկկողմ հարաբերությունների շուրջ»:

Մահմուդ Վաեզին չորեքշաբթի օրը Անկարայում ասել է.«ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխման և բռնագրավված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հետևանքով տարածաշրջանում տիրող պայմանները պատճառ են դարձել, որ Իսլամական համագործակցության կազմակերպության հերթական նախագահությունը ստանձնած Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ բանակցություններ տեղի ունենան»: 

Նա հավելել է.«Բոլոր իսլամական երկրները պետք է միասնությամբ ու համերաշխությամբ դատապարտեն Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի  ոճրագործությունները և իր դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը»:

Վաեզին նաև հայտարարել է, որ Սիրիայի, Իրաքի ու Եմենի իրավիճակի շուրջ բանակցությունները լինելու են Թուրքիայի պաշտոնատարների հետ խորհրդակցությունների մյուս առանցքները:

ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավարը չորեքշաբթի օրը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպելու և բանակցելու նպատակով: