Պաղեստինը Թուրքիայում Վաեզիի բանակցության առանցքն է կազմելու
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է.«Անկարա կատարած այցի շրջանակում Թուրքիայի պաշտոնատարների հետ հանդիպումներում բանակցելու եմ Պաղեստինի զարգացումների և երկկողմ հարաբերությունների շուրջ»:
Մահմուդ Վաեզին չորեքշաբթի օրը Անկարայում ասել է.«ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխման և բռնագրավված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հետևանքով տարածաշրջանում տիրող պայմանները պատճառ են դարձել, որ Իսլամական համագործակցության կազմակերպության հերթական նախագահությունը ստանձնած Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ բանակցություններ տեղի ունենան»:
Նա հավելել է.«Բոլոր իսլամական երկրները պետք է միասնությամբ ու համերաշխությամբ դատապարտեն Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները և իր դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը»:
Վաեզին նաև հայտարարել է, որ Սիրիայի, Իրաքի ու Եմենի իրավիճակի շուրջ բանակցությունները լինելու են Թուրքիայի պաշտոնատարների հետ խորհրդակցությունների մյուս առանցքները:
ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավարը չորեքշաբթի օրը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպելու և բանակցելու նպատակով: