Մայիս 16, 2018 18:54 Asia/Tehran
  • Տարածքային մաքրագործումներ Սիրիայում

Սիրիայի ԶՈՒ-ի և բանակի գլխավոր հրամանատարության տեղեկացմամբ, Սիրիայի Հոմսի հյուսիսային տարածքներից 1200 կիլոմտերը և Համայի հարավային շրջանները մաքրագործվել են ահաբեկիչներից: Այդ շրջաններում անվտանգություն է հաստատվել:

Հղում անելով Sputnik գործակալությանը, «Մեհր» գործակալությունը հաղորդել է. «Սիրիայի բանակի տարածած հաղորդագրությունում նշված է.«ահաբեկիչները հեռացել են Սիրիայի Հոմսի հյուսիսային տարածքներից 1200 կիլոմտերի և Համայի հարավային շրջաններից: Սիրիայի բանակային և դաշնակից ուժերը վերադարձրել են տարածքի քաղաքների ու գյուղերի անվտանգությունը»:

«Ահաբեկիչների հեռացմամբ, ազատագրվել են Ալ-Ռաստանի և Ալ-Հուլայի ջրամբարտակները: Այլևս ահաբեկիչների կողմից ջրամբարտակների զգայուն կառույցերի դեմ ոչ մի սպառնալիք չկա».-հայտարարել է Սիրիայի բանակը:

Բերմուքի և Հաջար Ալ-Ասվադի շրջաններում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներն այժմ ամբողջապես շրջապատված են Սիրիայի բանակային ուժերի կողմից: 

Պիտակ