Իրաքի ապագա կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները շարունակվում են
Իրաքի հանրապետության նախագահ Ֆուադ Մաասումը և Քրդստանի Հայրենակցական միության պատվիրակությունը չորեքշաբթի օրը քննարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները և իրաքյան քրդական ու Իրաքի խորհրդարանում մյուս կոալիցիաների միջև համագործակցության մեխանիզմները:
Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը, Իրաքի Քրդստանի «Հայրենակցական միության» պատվիրակությունը, որ նոր կառավարության ձևավորման նպատակով ժամանել է Բաղդադ, ավելի վաղ հանդիպում է ունեցել «Օրենքի պետություն» կոալիցիայի նախագահ Նուրի Ալ-Մալեքիի հետ: Կողմերը բանակցել են որոշ տարաձայնությունների վերացման և ստեղծված փոխըմբռնումների շուրջ:
Նախատեսված է Իրաքի Քրդստանի «Հայրենակցական միության» պատվիրակության հանդիպումը «Ալ-Սաերուն» կոալիցիայի նախագահ Մուղթադա Սադրի, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի, Ամար Հեքիմի և Ուսամա Ալ-Նաջիֆիի և Իրաքի մյուս քաղաքական հոսանքների ներկայացուցիչների հետ:
Իրաքյան աղբյուրների հաղորդմամբ՝ Մուղթադա Սադրի գլխավորած «Ալ-Սաերուն» կոալիցիան և Հեյդար Ալ-Էբադիի գլխավորած «Ալ-Նասր» կոալիցիան համաձայնության են եկել թայֆայական կառուցվածք չունեցող կառավարության ձևավորման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերի շուրջ: