Սիրիայում 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92532-Սիրիայում_4_ռուս_ռազմական_խորհրդատու_է_զոհվել
Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգում ահաբեկիչների հետ բախումների ընթացքում 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2018 14:12 Asia/Tehran
  • Սիրիայում 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել

Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգում ահաբեկիչների հետ բախումների ընթացքում 4 ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը տարածել է հայտարարություն, որում նշել է. «Երեկ գիշեր Դեյր-էլ-Զոր նահանգում մի քանի ահաբեկիչներ հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերին պատկանող հրետանու վրա, որի հետևանքով տեղի ունեցած բախումներում  զոհվել են երկու ռուս ռազմական խորհրդատուներ»: 

Եվս հինգ ռուս ռազմական խորհրդատուներ վիրավորվել են բախումների ընթացքում, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ հաղորդման, ռուս բժիշկներն ամեն ինչ արեցին առողջական ծանր վիճակում հայտնված երկու ռուս խորհրդատուներին փրկելու համար, սակայն նրանց չհաջողվեց և զոհվեցին վերջիններս: Այսպիսով զոհերի թիվը հասավ չորսի:

Մեկ ժամ տևած բախումների ընթացքում Սիրիայի կառավարական ուժերին և ռուս ռազմական խորհրդատուներին հաջողվեց սպանել 43 ահաբեկիչների և ոչնչացնել նրանց 6 զրահապատ ավտոմեքենաները:

Ռուսաստանը 2015 թվականից պաշտոնական  Դամասկոսի թույլտվությամբ  լայնամասշտաբ հարձակումներ է իրականացրել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` ԻԼԻՊ-ի  դիրքերի վրա: