Իսրայելից բժշկական խումբ է ժամանել Ռիադ Բին Սալմանին բուժելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92610-Իսրայելից_բժշկական_խումբ_է_ժամանել_Ռիադ_Բին_Սալմանին_բուժելու_նպատակով
Երուսաղեմում լույս տեսնող «Ալմենար» պաղեստինյան թերթը գրել է. «Իսրայելից բժշկական խումբ է ժամանել Արաբիայի մայրաքաղաք Ռիադ՝ օժանդակելու Սաուդյան գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի բուժմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2018 13:11 Asia/Tehran
  • Իսրայելից բժշկական խումբ է ժամանել Ռիադ Բին Սալմանին բուժելու նպատակով

Երուսաղեմում լույս տեսնող «Ալմենար» պաղեստինյան թերթը գրել է. «Իսրայելից բժշկական խումբ է ժամանել Արաբիայի մայրաքաղաք Ռիադ՝ օժանդակելու Սաուդյան գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի բուժմանը»:

Ապրիլի 21-ին Ռիադ քաղաքում գտնվող Ալ-Խազամի շրջանում Սաուդյան թագավորի պալատի մոտ տեղի ունեցած կրակոցներից  հետո Մոհամմեդ Բին Սալմանի մասին ոչ մի լուր չկա: Նա այդ օրվանից չի ներկայացել  հանրային վայրերում: Նա նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ էլ չի հայտնվել լրատվամիջոցներում:

Ալմենար  թերթն այդ մասին հայտնելով հաստատել է«Ալ-Խազամի» շրջանում Սաուդյան գահաժառանգի պալատում  հեղաշրջում կատարվելու փաստը: «Այդ գիշեր  տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ, երկու  փամփուշտ է դիպել Մոհամմեդ Բին Սալմանին: Նա ոտքի վնասվածք է ստացել». գրել է թերթը:

Որոշ աղբյուրներ հաղորդել են, որ Սաուդյան գահաժառանգը այդ դեպքի ընթացքում վիրավորվելու պատճառով  Գերմանիայում գաղտնի բուժվելուց հետո վերադարձել է  Սաուդյան Արաբիա: