Սիոնիստական ռեժիմը մտադիր է նոր քաղաքատիպ ավան կառուցել Գազայի սահմանի մոտակայքում
Հունիս 03, 2018 14:30 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի բնակարանաշինության նախարարը հայտարարել է Գազայի սահմանի մոտակայքում նոր քաղաքատիպ ավան կառուցելու մտադրության մասին:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, կիրակի օրը Յոավ Գալանթն ասել է.«Քաղաքատիպ այս ավանը, որի կառուցման նախագիծը կներկայացվի կառավարությանը կառուցվելու է Սաադ քաղաքի մոտակայքում»:
Քաղաքատիպ այս ավանը կոչվելու է Հանուն և այնտեղ են բնակվելու շուրջ 500 սիոնիստ ընտանիքներ:
Քաղաքատիպ ավանների կառուցումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ը 2016թ. դեկտեմբերի 23-ին, քվեարկել է բանաձևի օգտին, ըստ որի պետք է վերջ դրվի պաղեստինյան տարածքներում սիոնիստական քաղաքատիպ ավանների կառուցմանը:
Պիտակ