Սիոնիստները ձերբակալել են Պաղեստինի բարձրագույն կրթության նախարարին
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայության ուժերը բերման են ենթարկել Պաղեստինի բարձրագույն կրթության նախարար Սաբրի Սիդեմին:
Պաղեստինի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՎԱՖԱ-ի հաղորդման համաձայն, Սաբրի Սիդեմը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան՝ Պաղեստինի բժշկական կենտրոններից մեկում:
Համաձայն այս հաղորդման Պաղետինի բարձրագույն կրթության նախարարը բերման է ենթարկվել այն ժամանակ, երբ Ղոդսի հիվանդանոցներից մեկում մասնակցում էր բժշկագիտության ճյուղի ուսանողների շրջանավարտության հանդիսությանը:
Սիոնիստ պաշտոնատարները Սաբրի Սիդեմի բերման ենթարկվելու կապակցությամբ որևէ տեսակետ չեն հայտնել:
Սիոնիստներն անցած տարիների ընթացքում էլ բազմիցս բերման են ենթարկել ու կալանկավորել են պաղեստինցի պաշտոնատարներին: