Ռուսաստանի տեղեկացմամբ ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի վրա
ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.«Սիրիայում ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում իրականացնել այդ երկրի արևելյան՝ Դերզոր նահանգի վրա»:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Իգոր Կունաշնեկովն ասել է. «Սիրիայի ազատ բանակի ահաբեկիչները՝ ԱՄՆ հետախուզական ուժերի օգնությամբ պատրաստվում են Դերզորի նահանգում քլոր գազի կիրառմամբ հարձակում կազմակերպել՝ Սիրիայի կառավարության դիրքերի վրա»:
Կունաշնեկովն ավելացրել է. «Մոսկվան կրկին զգուշացնում է Սիրիայում իրավիճակն անկայունացնող քայլերի կապակցությամբ»:
ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի բանակի կողմից Դամասկոսի Դումայում քիմիական զենքեր կիրառելու պատճառաբանությամբ, հրթիռային հարձակման ենթարկեցին այդ երկրի որոշ շրջանները:
Հարձակումից շաբաթներ առաջ Ռուսաստանը հայտարարել էր, որ արևմտյան որոշ երկրներ մտադիր են Սիրիայում քիմիական հարձակման պատճառաբանությամբ հարձակվել այդ երկրի վրա, ինչը տեղի ունեցավ որոշ ժամանակ անց: