Ռուսաստանի տեղեկացմամբ ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93686-Ռուսաստանի_տեղեկացմամբ_ահաբեկիչները_պատրաստվում_են_քիմիական_հարձակում_իրականացնել_Սիրիայի_վրա
ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.«Սիրիայում ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում իրականացնել այդ երկրի արևելյան՝ Դերզոր նահանգի վրա»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 11, 2018 15:07 Asia/Tehran
  • Ռուսաստանի տեղեկացմամբ ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի վրա

ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.«Սիրիայում ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում իրականացնել այդ երկրի արևելյան՝ Դերզոր նահանգի վրա»:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Իգոր Կունաշնեկովն ասել է. «Սիրիայի ազատ բանակի ահաբեկիչները՝ ԱՄՆ հետախուզական ուժերի օգնությամբ պատրաստվում են Դերզորի նահանգում քլոր գազի կիրառմամբ հարձակում կազմակերպել՝ Սիրիայի կառավարության դիրքերի վրա»:

Կունաշնեկովն ավելացրել է. «Մոսկվան կրկին զգուշացնում է Սիրիայում իրավիճակն անկայունացնող քայլերի կապակցությամբ»:

ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի բանակի կողմից Դամասկոսի Դումայում քիմիական զենքեր կիրառելու պատճառաբանությամբ, հրթիռային հարձակման ենթարկեցին այդ երկրի որոշ շրջանները:

Հարձակումից շաբաթներ առաջ Ռուսաստանը հայտարարել էր, որ արևմտյան որոշ երկրներ մտադիր են Սիրիայում քիմիական հարձակման պատճառաբանությամբ հարձակվել այդ երկրի վրա, ինչը տեղի ունեցավ որոշ ժամանակ անց: