«Մակունու» ցիկլոնի պատճառով Մերձավոր Արեւելքի անապատում հազարավոր լճեր են հայտնվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94480-Մակունու_ցիկլոնի_պատճառով_Մերձավոր_Արեւելքի_անապատում_հազարավոր_լճեր_են_հայտնվել
Օմանում արձանագրված ուժեղ ցիկլոններից մեկը, որը երկրում մոլեգնել Է մայիսի վերջին, լճերի լայն ցանց Է ստեղծել Ռուբ ալ Խալի անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 21, 2018 15:10 Asia/Tehran
  • «Մակունու» ցիկլոնի պատճառով Մերձավոր Արեւելքի անապատում հազարավոր լճեր են հայտնվել

Օմանում արձանագրված ուժեղ ցիկլոններից մեկը, որը երկրում մոլեգնել Է մայիսի վերջին, լճերի լայն ցանց Է ստեղծել Ռուբ ալ Խալի անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

NASA-ի մասնագետները նկարահանել են անապատի արեւելյան մասի լուսանկարները՝ Օմանից ոչ հեռու, որոնցում պատկերված են հազարավոր նոր լճեր, որոնք գտնվում են ավազաբլուրների միջեւ: «Մակունուն» ցրվել Է, երբ անցել Է հյուսիս - արեւմուտքի ցամաքի վրայով, իսկ ջուրը կորցրել Է անապատի վրա»,- ասել են NASA-ում:

Գիտնականներն այս երեւույթը համարում են բացառիկ, չԷ որ անձրեւաջուրը հազվադեպ Է անապատում նման կերպ կուտակվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: