Բաշար Ասադ.«Սիրիայի բանակը ձախողեցնելու է ամերիկա-սիոնիստական նախագծերը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96340-Բաշար_Ասադ._Սիրիայի_բանակը_ձախողեցնելու_է_ամերիկա_սիոնիստական_նախագծերը
Սիրիայի նախագահն ընդգծել է.«Սիրիայի բանակն այս երկրի ամուր վահանն է թշնամության ու չարիքի փոթորիկներին դիմակայելու համար, և մեկը մյուսի հետևից ձախողեցնելու է ամերիկա-սիոնիստական նախագծերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2018 14:07 Asia/Tehran
  • Բաշար Ասադ.«Սիրիայի բանակը ձախողեցնելու է ամերիկա-սիոնիստական նախագծերը»

Սիրիայի նախագահն ընդգծել է.«Սիրիայի բանակն այս երկրի ամուր վահանն է թշնամության ու չարիքի փոթորիկներին դիմակայելու համար, և մեկը մյուսի հետևից ձախողեցնելու է ամերիկա-սիոնիստական նախագծերը»:

Սիրիայի բանակի հիմնադրման 73-ամյակի առիթով այդ երկրում լույս տեսնող «Ջեյշ Ալ-Շաաբ» պարբերականին տված հարցազրույցում, Բաշար Ասադն ասել է.«Սիրիայի բանակը նպատակային  ահաբեկչությանը և ահաբեկիչների  տարածաշրջանային ու միջազգային հովանավորներին դիմակայելու հարցում մեծ ձեռքբերումներ  ու հաղթանակներ  է ունեցել»:

Ընդգծելով, որ այս հաղթանակները ձեռք են բերվել անցած յոթ տարիների ընթացքում, մեծ զոհողությունների շնորհիվ, Ասադը հստակեցրել է.«Այս զոհողությունների շնորհիվ այսօր  խաղաղություն է տիրում Սիրիայի շատ շրջաններում, ներառյալ Հոմսում, Հալեպում, Դեյր Էլ Զորում , արևելյան Ղութայում ,արևմտյան Ղութայում և Բադիեում»:

Բաշար Ասադը նշել է.«Սիրիայի որոշ հատվածներ  թաքֆիրական ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելը ամերիկա-սիոնիստական նախագծի մի մասն էր,որ Դիմադրության ուժերը խիզախորեն դիմակայեցին դրան»: