Քննադատություններ ուղղված Արաբիայի հրիտակների նախարարին ՝ Սիոնիստական ռեժիմին աջակցելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97185-Քննադատություններ_ուղղված_Արաբիայի_հրիտակների_նախարարին_Սիոնիստական_ռեժիմին_աջակցելու_համար
Վիրտուալ աշխարհում, մասնավորապես թուիթերում քննադատություններ են ծավալվել Արաբիայի հրիտակների նախարարի դեմ՝ Սիոնիստական ռեժիմին աջակցելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 22, 2018 13:14 Asia/Tehran
  •  Քննադատություններ ուղղված Արաբիայի հրիտակների նախարարին ՝ Սիոնիստական ռեժիմին աջակցելու համար

Վիրտուալ աշխարհում, մասնավորապես թուիթերում քննադատություններ են ծավալվել Արաբիայի հրիտակների նախարարի դեմ՝ Սիոնիստական ռեժիմին աջակցելու համար:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Արաբիայի հրիտակների նախարար՝ Աբդոլլաթիֆ Ալ Ալ-Շեյխից մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ նա մերժել է Հաջջի ուխտագնացության համար Արաբիայում օկուպացված Պաղեստինի մուսուլմանների ներկայությունն արգելելու համար Սիոնիստական ռեժիմի կողմից քայլերի ձեռնարկումը: Նա ասել է .«Իսրայելցիները երբեք չեն խանգարել Հաջջի արարողություններում մուսուլմանների ներկայությունը»:

Սաուդցի այդ նախարարի դիրքորոշումը լայն քննադատությունների է արժանացել:

Նա որոշ երկրների, այդ թվում Կատարին է մեղադրել Հաջջի արարողությունում ուխտագնացների ներկայությունը կանխելու համար, ասելով.«Նրանք ովքեր նման քայլերի են գնում, Աստծո պատժին են արժանանալու»:

Դա այն դեպքում, երբ Կատարի պետայրերը Արաբիայի կառավարությանն են մեղադրում՝ ուխտավորների մուտքն այդ երկիր արգելելու համար:

Սաուդյան ռեժիմը իսլամական որոշ երկրների ՝ այդ թվում Եմենի, Սիրիայի և Կատարի քաղաքացիներին արգելել է մասնակցել Հաջջի ուխտագնացությանը: